Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը ՀՀ-ում գործող ոչ առևտրային կազմակերպություններին հրավիրում են առցանց սեմինարի.Հայտարարություն

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում, ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, 2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 10։00-ին կկազմակերպվի առցանց սեմինար՝  ՀՀ-ում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը և ոչ առևտրային կազմակերպությունների դերը, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով չարաշահման ռիսկերը և կասկածելիության չափանիշները։

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 28-ը, կից ձևաչափին համապատասխան, ներկայացնել դիմում հայտեր՝ [email protected] էլ. հասցեին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան դիմումների՝ կտրամադրվի սեմինարին միանալու հղումը.

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով