Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 1-ից 4-ը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 19-ական, սառը զենք կրելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, խարդախության՝ 6, ծանր վիրավորանքի՝ 4, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու համակարգչային հանցագործության՝ 3-ական, ծեծի՝ 2, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու, դատական ակտի պահանջը դիտավորությամբ չկատարելու և մարդու թրաֆիքինգի կամ սեռական շահագործման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և գույքը դիտավորությամբ վնասելու 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 2 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով