Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից. նա 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով ջարդի հեղինակ, 17-ամյա Արտյոմ Հակոբյանը 2020 թվականին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել;Այս  մասին   տեղեկացնում է shamshyan.com–ը։

Դեկտեմբերի 20-ին Պռոշյան փողոցում Արտյոմ Հակոբյանը, որն այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով