Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին.Գագիկ Համբարյան

Խայտառակություն.Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել  քաղաքագետ    Գագիկ  Համբարյանը:

 

«Ինչպես հաղորդում են ազերիական ԶԼՄ֊ները, մինչ Իրանը փակում է իր օդային տարածքը Բաքվից դեպի Նախիջևան թռչող ինքնաթիռների համար, ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռները Բաքվից Նախիջևան թռչելու համար օգտագործում են Հայաստանի օդային տարածքը` թոթափելով իրանական շրջափակումը…
Սա Նիկոլ Անհողի հերթական խայտառակ պահվածքի դրսևորումներից է և ևս մեկ ապացույց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը սպասարկում է թուրք֊ադրբեջանական տանդեմի շահերը, որոնք հակասում են մեր շահերին…
Հիշեցնեմ, որ Բաքուն և Անկարան շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը և ենթակառուցվածքները բացելու համար շանտաժում են Հայաստանին…»,-գրել  է  Համբարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով