Միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, կյանքին վտանգ չի սպառնում. Արտակ Բեգլարյան

 

Արցախի Հանրապետության  պետական նախարար Արտակ Բեգլարյանն ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական նախարարը հետաքրքրվել է նրանց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտակ Բեգլարյանը տեղում տվել է համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար:

«Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները: Առողջություն բոլորին», – ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արտակ Բեգլարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով