Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 2-ին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռակոծվել է ԱԻ պետական ծառայության վարչական տարածքը

 

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից թիրախավորվել և հրթիռակոծվել է ԱԻ պետական ծառայության վարչական տարածքը, մասնավորապես, հրշեջ փրկարար մասը, հսկիչ անցագրային կետն ու ծառայության պլանավորման և պատրաստման բաժնի մասնաշենքը, մասնակի վնասվել են նաև կենտրոնական ապարատի աշխատասենյակները: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ տասնյակի հասնող վիրավորներից մեկի՝ հրշեջ-փրկարար Հովիկ Աղաջանյանի կյանքը փրկել չհաջողվեց: Վիրավորվելուց հետո 2 օր անց՝ հոկտեմբերի 4-ին հեռացավ կյանքից:

Ռազմական գործողությունների ընթացքում վնասված շենք-շինությունները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ զինադադարից անմիջապես հետո վերականգնվել են:

Ծառայության կենտրոնական վարչական տարածքն արդեն վերանորոգվել է, իսկ շրջանային ստորաբաժանումներում՝ շինաշխատանքները շարունակվում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով