Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը իր թեկնածությունն է առաջադրում առաջիկա ՏԻՄ ընտրություններին

 

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Դավիթ Համբարձումյան» դաշինքով մասնակցելու մասին։ Այս մասին  նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում գրառման մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ Հայրենակիցներ, Մասիս համայնքի և հարակից բնակավայրերի սիրելի՛ բնակիչներ,
Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։

Ինչպես տեղյակ եք, Մասիս քաղաքը խոշորացվել է և հետայսու Մասիս համայնքը իր մեջ ընդգրկում է նախկին Մասիսի շրջանի բոլոր համայնքները:

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով, որտեղ ընգրկված են մեծամասամբ երիտասարդ,իրենց գործում հաջողություններ գրանցած,բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել խոշորացված համայնքի՝ մեր մեծ ընտանիքի զարգացման գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահեցնում եմ Ձեզ, որ ես և իմ թիմակիցները ունենք բավարար կամք և պատրաստակամություն յուրաքանչյուր համայնքի /բնակավայրի/ խնդիրները վեր հանելու և դրանք ըստ առաջնահերթության լուծումներ տալու համար: Համայնքների կառավարման ձևի փոփոխության պայմաններում շատ կարևոր է ընտրել այնպիսի համայնքի ղեկավար և այնպիսի թիմ, ովքեր ունակ են անցումային այս ժամանակահատվածում չթերանալ և արագ ու ճիշտ մոտեցմամբ լինել յուրաքանչյուր բնակչի կողքին և շարունակել իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Ես որպես Մասիս քաղաքի քաղաքապետ հանդես կգամ հաշվետվությամբ՝ իմ ղեկավարման տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, չնայած դրանք տեսանելի են, իսկ սպասվող ծրագրերի մասին կխոսենք նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Աստված պահապան բոլորիս»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով