Մարտնչող տգիտության չարորակ մետաստազները հասան ՀՀ պետական կառավարման ակադեմիա․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը  ֆեյսուքյան  իր էջում գրել է.

Մարտնչող տգիտության չարորակ մետաստազները հասան ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA
Այսօր պարզ դարձավ, որ ընդդիմության երկու պատգամավորների՝ Հայկ Մամիջանյանի և Արթուր Խաչատրյանի հետ Ակադեմիան հրաժարվել է վերակնքել պայմանագիր։
Նրանցից երկուսն էլ բավական ժամանակ դասավանդել են Ակադեմիայում և հանկարծ դդումամետ կառավարման արդյունքում դասախոսների մասնագիտական որակները դարձել են ոչ անհրաժեշտ։
Եթե Ակադեմիայի ռեկտորի ժ/պ-ն, (ով Ակադեմիայի պաշտոնական կայքում ներկայացվում է որպես ռեկտոր) ըստ օդում կախված լուրերի նախորդ արտահերթ ընտրություններին ՔՊ կողմից ընտրական հանձնաժողովի անդման չլիներ, հնարավոր է պայմանագրերը վերակնքնվեյին՞
Հնարավոր է։
Հնարավոր է կոնկրետ ամբիոնի վարիչի հետ պայմանագիրը ևս խզվեր, եթե վերջինիս հեռախոսի զանգը Հրագի հայտնի երգը չլիներ՞
Հնարավոր է։
Պայմանագրերի չվերակնքումը այսպիսի պետական կառավարման մակարդակում թերևս ողջամիտ որոշում է, քանզի պետական ապարատի կադրեր պետք է պատրաստեն ոչ թե Մամիջանյանն ու Խաչատրյանը, այլ Արփի Դավոյանն ու Վահագն Հովակիմյանը։
Ծափ տվեք ու անցեք առաջ մանր և միջին դդմահպատակներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով