Կյանքից հեռացել է ֆոտոլրագրող Ռաֆիկ Հեքեքյանը

 

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց ֆոտոլրագրող, հայ սպորտային լուսանկարչության վարպետ Ռաֆիկ Վահանի Հեքեքյանը: Այս մասին հայտնում է «Ֆոտոլուր» գործակալությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«1960-1990-ական թվականներին նրա լուսանկարները հանրապետական և մարզական մամուլի էջերում լուսաբանել են հայ մարզիկների հաջողություններն ու նվաճումները, իսկ ինքը՝լուսանկարիչը, հայ մարզաշխարհում ճանաչված է եղել իր խաղաղ ու հանդարտ բնույթով, զսպվածությամբ ու բարությամբ և իրեն բնորոշ նուրբ հումորով:

Ռ. Հեքեքյանի հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, մտերիմների և նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգիստը տեղի կունենա «ԼյուԱր» Սգո սրահում ք․Երևան, Սիլիկյան հին խճուղի 18 (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ) 2021 թ. հոկտեմբերի 02-ին ժ.18․00-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հուղարկավորությունը հոկտեմբերի 03-ին 14։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով