Քոչարյանը կարող է իրավիճակը վերցնել իր ձեռքը, իսկ երբ հաղթենք՝ նա կվերցնի իշխանությունը Հայաստանում և Արցախում․ Հարությունյանի մտահոգությունը․ Politik.am

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Politik.am-ը գրում է․ Պատերազմի աղետալի ավարտից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունները իրենց մեղքը մեղմելու համար տարատեսակ մեթոդներով փորձում էին հանրությանը հասցնել այն միտքը, թե նախկին փորձառու պաշտոնյաները ոչնչով չեն օգնել իրենց և սպասում էին հայկական կողմի պարտությանը։

Իրականությունն այն է, որ պատերազմի օրերին նախկին մի շարք պաշտոնյաներ արել են ամեն բան, որպեսզի օգտակար լինեն հայրենիքին։ Հանրությանն արդեն հայտնի է, թե ինչ կերպ են ռազմական գործողությունների կառավարումից հեռու պահել բարձրաստիճան մի շարք զինվորականների, որոնք առաջին պատերազմի հաղթանակի կերտողներն էին։

Քչերը գիտեն, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները ամեն կերպ չեզոքացրել են նաև նախկին նախագահների ամենատարբեր նախաձեռնությունները, որոնք պետք է օգնեին  մեզ առավել լավ վիճակով դուրս գալ այս բարդ իրավիճակից։

Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված մի միջադեպ ամբողջապես բացում է հայկական երկու պետությունների գործող իշխանությունների իրական մտահոգությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արցախի կառավարության մեր աղբյուրները դեռ պատերազմի օրերին մի հետաքրքիր  տեղեկատվություն էին փոխացնել, որն այդ ընթացքում նպատակահարմար չէր հրապարակել, բայց հիմա կարծում ենք ժամանակն է խոսել դրա մասին։

Պատերազմի հենց առաջին օրերին Արցախ մեկնած նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել էր հանդիպել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջինս մերժել էր հանդիպման առաջարկը։ Երբ Հարությունյանի մտերիմները փորձել էին հասկանալ, թե ինչու՞ է մերժել պատերազմ անցած նախագահի հանդիպման առաջարկը, ով նաև հրաշալի արտաքին կապեր ունի` Արայիկ Հարությունյանն ասել էր, որ եթե Քոչարյանի հետ հանդիպի, ապա իրավիճակի վերահսկողությունը կհայտնվի վերջինիս ձեռքին, իսկ երբ պատերազմը դրական ելքով ավարտվի, ապա ինքն ու Փաշինյանը շատ արագ կկորցնեն իրենց իշխանությունը, քանի որ մարդիկ հաղթանակը կրկին կկապեն Քոչարյանի անվան հետ։

Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը սառը ցնցուղ էր եղել իր մտերիմների համար և նրանցից շատերը հենց պատերազմի առաջին օրերին էին հասկացել, որ հայկական կողմը պարտվելու է,  քանի որ գործող իշխանությունների համար ավելի ցանկալի է պարտվել, միայն թե հնարավոր հաղթանակը չկապվի Քոչարյանի անվան հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով