Քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ հետ է ստացել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա դրված բռնագանձման վերացմանն աջակցելու հարցով:

ՄԻՊ-ից  հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հաշվեհամարից գումար է բռնագանձվել, գրավոր դիմում է հասցեագրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սակայն գումարն իրեն հետ չի փոխանցվել:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և բանկի հետ համագործակցության արդյունքում քաղաքացուն հետ է վերադարձվել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող դրամական գումարների վրա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով