Կասկադյորական ավտովթար Էջմիածնում. 51-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակները, տապալել պատն ու հայտնվել բնակչի ավտոտնակում. կա վիրավոր

 

shamshyan.com-ի  փոխանցմամբ  երեկ՝ հոկտեմբերի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին, մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու  հայտնվել բնակչի տան տարածքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն: Նրան հիվանդանոց  են ուղեկցել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 1-ին դասակի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ վթարի հետևանքով բնակչին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով