Կասկադյորական ավտովթար Աշտարակում. 25-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել ծառին, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 02։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արբակ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացու 57 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ընկուզենուն։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Հարություն Հ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Վթարի հետևանքով տուժել է նաև վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահը՝ նրան պատճառելով նյութական վնաս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով