Իշխանության տարբեր դեմքեր բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության հարցով իրենք չեն զբաղվում, որ նման թեմաները ՌԴ իրավասության տակ են.Աբրահամյան

Իշխանության տարբեր դեմքեր բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության հարցով իրենք չեն զբաղվում, որ նման թեմաները ՌԴ իրավասության տակ են:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:

 

 

«Սա ոչ վրիպակ է, ոչ էլ լեզվի անհաջող սայթաքում. պարզ ասում են, որ Արցախի թեման իրենց համար փակված է։
Միայն մարդկանց զայրույթը մարելու համար Արցախում սոցիալական ուղղությամբ ներարկումներ են անում, այն էլ որովհետև դա չանելը կարող է վտանգել իրենց իշխանությունը։
Իմաստ չունի իրենց հակառակը համոզել, որովհետև իրենք ոչ թե հասկացողության խնդիր ունեն, այլ արժեքային, լեզվամտածողության, ցանկության»,-գրել է Աբրահամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով