Իշխան ջան, էն զոհված մի քան տասնյակ դաշնակցականի կողքը եղել են մի քանի հարյուր պատվախնդիր դաշնակցականներ ու մի քանի հազար ոչ պակաս պատվախնդիր ոչ դաշնակցականներ.Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Բա չիմացաք, Իշխան Սաղաթելյանն ասում ա՝ «ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարեւոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը:»
էն պահն ա, որ ոչ մի տառ ու ստորակետ ավելացնելու ու պակասացնելու չկա: Չէ, ուրիշ բան չհասկանաք, զուտ մեջբերված նախադասության բովանդակության մասով եմ ասում:
Իշխան ջա՛ն, ամոթ չլինի հարցնել, եթե ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարևոր, ի՜նչ ՆԻԿՈԼԻՍ «սահմանադրական» ուղի էիք հրամցնում ժողովդրին:
Ընկեր Իշխա՛ն, հասականո՞ւմ ես, որ մեծատառով գրածդ հայրենիքի համար հազարավոր տղերք կյանք են տվել ու իրենց մեջ՝ շուրջ 6 տասնյակ դաշնակցական ընկերներ…
Սաղ լավ ես ասում, տեքստդ կարդում եմ ու գալստուկիդ փայլից տվայտվում եմ: Ես, մենք՝ ողջ մնացածներս, սին ենք… դե, գոնե մեր մի զգալի մասը դաշնակցական չէր ու չի…
Բայց, Իշխան ջան, էն զոհված մի քան տասնյակ դաշնակցականի կողքը եղել են մի քանի հարյուր պատվախնդիր դաշնակցականներ ու մի քանի հազար ոչ պակաս պատվախնդիր ոչ դաշնակցականներ:
Ասածս ի՞նչ ա… իրենց աչքերին նայելով կասե՞ս, որ ՁԵՐ ստեղծած իրավիճակի համար արժեր անել այն, ինչ դու ու ձեր խմբակցությունից ոչ մեկ չի արել (վերապահումով՝ Գեղամ Նազարյան, ու առանց Սեյրան Օհանյանի վերապահման)՝ կռվել ու մեռնել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով