Իրանը փակել է օդային սահմանն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար

armeniasputnik.am-ը   գրում է. Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները և հավելում, որ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակի մատակարարումներն իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։

 

Պաշտոնական Բաքուն Թեհրանի այս քայլը որակել է որպես իրենց երկրի հանդեպ դավաճանություն, որն ընդունվել է ՀՀ կառավարության դրդմամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, որ Իրանի այս քայլն Ադրբեջանին առանձնապես վնաս չի պատճառի, քանի որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Նախիջևանում տեղակայված զորամասերին մատակարարման հարցում վերապահումներ է տվել այլ երթուղիներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մանրամասն`    armeniasputnik.am-ում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով