Ինչով է պայմանավորված փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը .«Հրապարակ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ձեւավորումը ձգձգվում է մի քանի պատճառով։ Նախ, որ, ի տարբերություն ապրիլյանի հանձնաժողովի, Անդրանիկ Քոչարյանն այս անգամ չի կարող նախագահել այն` ընդդիմությունը կընդվզի դրա դեմ, կա շահերի բախում, եւ իշխանության ներկայացուցիչը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրության երաշխավոր լինել: Նաեւ սրանով է պայմանավորված ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, քննիչ հանձնաժողովը ձեւավորվելու է Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա, եւ հանձնաժողովի փոխնախագահն է փաստացի լինելու այդ հանձնաժողովի նախագահը։

Ի դեպ, չնայած Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությամբ փորձելու են սահմանափակել փոխնախագահի առաջադրման հնարավորությունը, եւ 1-2 առաջադրումից ու չընտրվելուց հետո թեկնածուն պետք է փոխվի, սակայն «Հայաստան» դաշինքում կարծում են, որ եթե նույնիսկ փոփոխություն անեն, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ եւ չի տարածվի Ղազինյանի վրա։

Իշխանությունն արտախորհրդարանականների աշխատանքը հանձնաժողովում պատկերացնում է փորձագետների տեսքով, ընդդիմադիրները սա էլ են խնդրահարույց ու հակաիրավական համարում։ «Հրավիրյալները չեն կարող փորձագետ աշխատել, նրանց միայն կանչելու են «հարցաքննության»»,- ասացին մեզ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով