Ի՞նչ տեղի կունենար, եթե այս դեպքերն արձանագրվեին մինչև 2018թ. իշխանափոխությունը.Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ  Սենոր Հասրաթյանը   գրում է․

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Խաչատրյանը:Նույն օրը, ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը…
…Ի՞նչ տեղի կունենար, եթե այս դեպքերն արձանագրվեին մինչև 2018թ. իշխանափոխությունը… Պատասխանում եմ՝ երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական ցուցումով բանակն անհապաղ կանցներ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով պատժիչ գործողությունների և հակառակորդին հասցնելով ոչ համրժեք ցավոտ հարվածներ, նրան կպարտադրեր այդուհետ ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից…
Սա է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում հակառակորդի հետ «հավասարակշռված» հարաբերություն ապահովելու միակ տարբերակը, անգամ այն դեպքում, եթե դու

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով