ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան կառավարության դիմաց

 

ՀՅԴ-ականներն այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ցանկանում են ի ցույց դնել ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Կառավարության շենքի դիմաց են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Լիլիթ Գալստյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Լիտվայի հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անպատասխանատու, անհիմն հայտարարությունը կատարեց: Այս անգամ Շուշիի վերաբերյալ: Հայոց բերդաքաղաքը թշնամուն նվիրելու իր քայլն արդարացնելու համար նա ուզում էր Շուշիի մասով ստեղծել անարժեք քաղաքի տպավորություն: Այսինքն նաև միջազգային հանրության աչքում ներկայացնել, թե Շուշին հայության համար անարժեք քաղաք է եղել»,-ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամներից մեկը:

Երիտասարդ գործիչը դեռ չէր ավարտել իր խոսքը երբ նրան մոտեցան ոստիկանները ու բերման ենթարկեցին բարձրախոսով խոսելու համար, մեկ ուրիշ դաշնակցականի էլ՝ հարցազրույց տալու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով