Հրդեհ Կարբի գյուղում

 

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում այրվում է ավտոմեքենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1986 թ․)։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Տուժածը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել` 18:35-ին: Այրվել են բեռնատար ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

Հրշեջ-փրկարարները փակել են բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով