Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հոկտեմբերի 10-ին, ժամը 15։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 4-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ), այրվում է պահեստավորած անասնակեր:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 22։51-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը և պահեստավորած մոտ 1100 հակ անասնակեր։