ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ. «Հայաստան» դաշինք

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։

«Հատկանշական է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վաղեմության ժամկետն անցած քրեական հետապնդման շրջանակներում, ինչն արդեն ծաղր է իրավունքի նկատմամբ: Երկրի համար այս ծանր պայմաններում մեծ կապեր և արտաքին գործընկերների հետ շփման փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության իրավունքի հերթական խախտման փաստը, երբ նրանց պարզապես արգելվում է միջազգային կազմակերպություններում ներկայացնել Հայաստանը, եւս մեկ անգամ վկայում է ժողովրդավարության քայքայումը մեր երկրում։

Պարզ չէ՝ ՀԱՊԿ-ի հետ աշխատանքների կարևորության և այս իշխանությունների՝ որևէ արդյունք չստեղծող եւ միայն խնդիրներ առաջացնող արտաքին քաղաքականության պայմաններում ՀՔԾ նման քննիչները ում կամ որ երկրի շահն են սպասարկում»,-նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով