Հիշեցման կարգով ասեմ, որ Ռեֆորմիստների կուսակցությունը 2020թ.-ի սեպտեմբերի 4-ին, 18-ին հանրահավաքներ էր կազմակերպել #STOP_NIKOL կարգախոսով.Գարիկ  Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Հիշեցման կարգով ասեմ, որ Ռեֆորմիստների կուսակցությունը 2020թ.-ի սեպտեմբերի 4-ին, 18-ին հանրահավաքներ էր կազմակերպել #STOP_NIKOL կարգախոսով, ու զարմանալի էր երբ հիմա մեզ քննադատող (ուժեղ) ընդդիմադիրներից ոչ ոքի չտեսանք, բոլորի համար ակնհայտ երևում էր Ռեֆորմիստների կուսակցության հանրահավաքների նպատակը մեկն էր նիկոլի արագ հեռացումը ապահով երկիր ունենալու համար։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Երբ մենք սկսեցինք պայքարը այդ ժամանակ Արցախը մերն էր։
Երբ մենք նիկոլ էինք մերժում, մարդիկ հանդիպումներ էին կազմակերպում, կամ աղբամանի մեջ արայիկ էին մերժում։
Ամեն բան փաստերով գրված է, խոսելուց առաջ մտածեք։
Մենք պայքարել ենք ու շարունակելու ենք մեր պայքարը հանուն ապահով Հայաստանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով