Հերթական անգամ նախաքննություն իրականացնող մարմինը կայացրել է քրեական իրավունքի տրամաբանության հետ աղերս չունեցող որոշում.Փաստաբանն ահազանգում է

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով տուժող  Ա.Ի.-ի փաստաբան Նարինե Աբելյանն ահազանգում է, որ հերթական անգամ նախաքննություն իրականացնող մարմինը կայացրել է քրեական իրավունքի տրամաբանության հետ աղերս չունեցող որոշում և հերթական անգամ տուժողի իրավունքների պաշտպանությունը դարձել է անհնարին:

Փաստաբանի խոսքով, քրեական գործի նախաքննությունը 1,5 տարուց ավելի է չի ավարտվում: Դեռևս 2020 թվականի ապրիլին հարուցված քրեկան գործի վարույթն արդեն երկրորդ անգամ կասեցվում է, այս անգամ` էլ ավելի անհիմն պատճառաբանությամբ, իսկ ավելի պարզ ասած` պատճառաբանության բացակայությամբ:

2020 թվականին «թիվ 14186620» քրեական գործով տուժող Ա.Ի.-ին պատկանող ոսկյա զարդերը հափշտակվել են Գևորգ ներկայացած անձի ցուցումով և գրավադրվել նախաքննությանն անհայտ անձի կողմից: Նախաքննությանը չէր հաջողվել պարզել դրանք գրավադրող անձի ինքնությունը, և քրեական գործի վարույթը կասեցվել էր: Հետագայում Տուժողին հաջողվել էր պարզել այն անձի տվյալները, որը, հնարավոր է, իրականացրել է տուժողին պատկանող ոսկյա զարդերի գրավադրումը: Այդ տվայլները տրամադրվել էին քննիչին: Քրեական գործի վարույթը վերսկսել էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարծես թե այս անգամ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննության մարմնի փոխարեն կատարվել էին բոլոր անհրաժեշտ գործողությունները, գործով պետք է առկա լիներ կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ: Մինչդեռ, նշված անձին հրավիրելով հարցաքննության վկա-կասկածյալի դատավարական կարգավիճակով և վերջինիս կողմից ոսկյա զարդերի գրավադրման փաստը ընդունելու պայմաններում, քրեական գործի վարույթը կրկին կասեցվում է, կրկին նույն հիմնավորմամբ` որպես կասկածյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով», – նշում է Աբելյանը:

Տուժողի պաշտպանը հետաքրքրական է համարում այն, որ նախաքննության փուլում, մինչ քրեական գործի վարույթն առաջին անգամ կասեցնելը, քննիչը կատարել էր մի շարք հարցումներ հենց ոսկյա զարդերը գրավադրած անձի վերաբերյալ տեղեկատվության ստացման համար, և տրամաբանական կլիներ դրանք ստացվելու պայմաններում վերջինիս կասկածյալի կարգավիճակ տալը: «Այդուհանդերձ, տուժողի իրավունքներն առայժմ մնում են խախտված, իսկ դրանց հետագա պաշտպանությունն ու պատճառված նյութական վնասի փոխհատուցման հարցը՝ չլուծված»,- ասում է փաստաբանը:

Փաստաբանը հայտնում է, որ նախաքննության մարմին կողմից կայացված ակնհայտ անհիմն և ապօրինի որոշումը կբողոքարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հարգանքներով՝

Փաստաբան Նարինե Արամի Աբելյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով