Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1217 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացի

 

 

Հայաստանում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1217 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 275077 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1827100 վերջին մեկ օրում` 8497 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17624 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 665-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 250576 անձ` վերջին մեկ օրում 521 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 5646 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1231 է:koronavirus

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով