Հասկանում եք չէ՞, թե ինչ խաղ են խաղում թուրք-ադրբեջանական օկուպանտները մեր գլխին. Արման Աբովյան

 ԲՀԿ խմբակցության քարտուղար   Արման  Աբովյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ադրբեջանը շարունակում է իր գործողությունները, որոնք  միտված են վարկաբեկել ռուս խաղաղապահներին, այսինքն ստեղծել մի իրավիճակ, որը թույլ կտա ադրբեջանա֊թուրքական ոհմակին «լեգիտիմ» իրավունք ունենալ,  ինչ որ մի ժամանակ հետո պահանջել խաղաղապահների գործունեության դադարումը Արցախյան հակամարտության գոտիում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանցիների այս կարգի վերջին գործողությունների ցանկին դասվում է օրեր առաջ իբր ադրբեջանական ավտոշարասյան գնդակոծումը հայկական զինուժի կողմից և այսօրվա ադրբեջանցի օկուպանտի մահը՜ իբր հայ դիպուկահարի գնդակից։
Երկու դեպքում էլ հայկական կողմը կտրուկ հերքել է ադրբեջանցի զավթիչների պնդումները։

Ես իրականում համոզված եմ, որ սպանված  ադրբեջանցին զոհվել է հենց իր ցեղակիցների գնդակից, քանզի հաշվի առնելով հայկական իշխանությունների աբսուրդային և աննորմալ  գերխաղաղասիրական տրամադրությունները, մեր զինվորներին (ըստ օդում կախված լուրերի) արգելված է  ադեկվատ պատասխանել թուրք֊ադրբեջանական օկուպացիոն  ուժերի սադրանքներին։

Ակնհայտ է, որ ադրբեջանցիները հենց իրենց  կողմից սպանված զինվորի մահը կվերագրեն մեզ վրա, փորձելով հավասարեցնել,  օրեր առաջ իրենց կողմից հայ գյուղացու սպանությունը և իրենց զինվորի իբր սպանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համոզված եմ նաև, որ եթե վերջ չտրվի ադրբեջանցիների սադրանքներին, ապա թե’ Արցախի ՊԲ-ի և թե’ ռուս խաղաղապահների հանդեպ ադրբեջանցիները կսկսեն կիրառել ավելի ստոր և վտանգավոր սադրանքներ։

Եվ մի շատ կարևոր դիտարկում, ադրբեջանցիների այսպես կոչված “իրազեկում-պահանջը” ուղղարկել են ոչ թե ռուս խաղաղապահներին, այլ համատեղ ռուս֊թուրքական դիտարկման կենտրոնին,ինչ չի խանգարում իրենց  զուգահեռ շարունակել  ռազմական սադրանքները և կտրուկ լարել իրավիճակը։Արդեն կա պաշտոնական տեղեկություն,որ ադրբեջանցիները գնդակոցում են մերոնց դիրքերը և ունենք 6 վիրավոր։
Հուսամ հասկանում եք չէ՞, թե ինչ խաղ են խաղում թուրք֊ադրբեջանական օկուպանտները մեր գլխին»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով