«Գրապառակի» մոտիվն էլ ա պարզ, Ղազինյանի չընտրելու թատրոնը կորցնում է իր արժանահավատությունը.Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

 

Մի քանի օր առաջ «Գրապառակ» օրաթերթը հերթական մուտիլովկան էր դաշտ գցել: Հոդված էին գրել, որտեղ բացատրում էին ընթերցողներին, որ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը պայմանավորված է նրանով, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը ինքնաբերաբար կլինի նաև պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահը ու դե քանի որ իշխանությունը ոչ մի դեպքում չի ուզում քննել իրական հանգամանքները, նրանք ամեն կերպ խոչընդոտում են Արթուր Ղազինյանի ընտրությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Էս ամենը առաջին հայացքից թվում է բավականին տրամաբանական, բաաաայց… օրինակ հենց էս օրերին Ադրբեջանի զինված ուժերը բառացիորեն տեռորի են ենթարկում Արցախի գյուղերն ու գերու կարգավիճակում են պահում սահմանին կանգնած մեր զինվորներին: Արդեն 30 ժամ է անցել ինչ դիրքերից մեկում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել քանի որ հակառակորդը կրակ է բացում ցանկացած շարժ նկատելով: Էլ չասեմ որ ոչ ջուր ունեն տղերքը ոչ էլ սնունդ: Ու սրա մասին պաշտոնական աղբյուրներում բառ անգամ չկա:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դրա նախորդ գիշերը հակառակորդը բառացիորեն պայթեցրել է մեր տղաներին, մինչդեռ Արցախի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ եղելությունը կեղծեն ու կոծկեն, իսկ տեղեկատվական դաշտում սկսեցին տարածել կեղծ ինֆո առ այն, որ ամեն ինչ խաղաղվեց երբ ռուս խաղաղապահները խառնվեցին:
Ղազինյանի ներկայացրած «Հայաստան» դաշինքը գուբերնիստական ավանդույթներին հավատարիմ մնալով սահմանափակվեց նրանով որ հայտարարություն տարածեցին, որտեղ հղում արեցին կեղծ տեղեկությունների վրա: Թե ինչու է «Հայաստան» դաշինքը մասնակցում եղելիության կեղծմանը ակնհայտ է ու բացատրելու կարիք չունի, կա հրահանգ՝ կատարում են: Ստեղ հարցը ուրիշ բանի մեջ է՝ սրանք սե՞նց պիտի քննեն պատերազմի իրադարձությունները: Էսօր, հենց հիմա, տեղի ունեցող դեպքերին չեն ուզում արձագանքեն ուր մնաց գլոբալ դավադրության կծիկը փորձեն լուսաբանել… չէ մի չէ…
«Գրապառակի» մոտիվն էլ ա պարզ, Ղազինյանի չընտրելու թատրոնը կորցնում է իր արժանահավատությունը, սրանք էլ վատ սերիալի սցենարիստին հարիր մուտկա են դաշտ գցում, որ մարդիկ ավել պակաս հարցեր չտան: Տղերքը ընդեղ արնաքամ, սոված ծառավ գերի են, սրանք ստեղ թատրոն են բեմադրում ու ձև են անում որ բան չկա:
Հ.Գ. վիրավորի ուսն է խոցված, բարեբախտաբար փամփուշտը դուրս ա եկել, կարեցել են վիրակապեն: Ռուսները մինչև հիմա չկան: Տղերքը դեռ հերոսաբար դիմակայում են, չեն ուզում դիրքը զիջեն թուրքերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով