Չեմ հասկանում՝ ինչով են զբաղված այն կառույցները, որոնք պատասխանատու են առաջնագծում ստեղծված իրադրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար. Տիգրան  Աբրահամյան

Չեմ հասկանում՝ ինչով են զբաղված այն կառույցները, որոնք պատասխանատու են առաջնագծում ստեղծված իրադրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար։Այս մասին  գրառում   է արել «Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը:
«ՀՀ ՄԻՊ-ը ստիպված իր արցախցի գործընկերոջը հղումով տեղեկություններ է հաղորդում։ Բա հետո՞։
Ադրբեջանական մամուլից ռուսական տելեգրամ ալիքներ Արցախի առաջնագծից տեղեկատվություն են տալիս, դեռ չեմ խոսում ֆեյսբուքյան օգտատերերի մասին, իսկ սրանք չգիտեմ, թե ինչին են սպասում։
Խուճապը այսպես է տարածվում՝ համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում»,-գրել է Աբրահամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով