Ցավոք շատ մտահոգիչ է կապիտուլյանտ վարչապետի նման հայտարարությունը, նման էժան ու արդարացողի ձեւով հանդես գալը.Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը   գրում  է

Հայաստանը երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չի մտնի և դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել՝ Հայաստանը Իրանի հետ ունի ջերմ հարաբերություններ.սա հայտարարել է կապիտուլյանտը։ Այո՛, Հայաստանը երբեք չի մոռանա Իրանի ստրատեգիկ դերը տարածաշրջանում, որպես գործընկեր և բարեկամ պետություն, իսկ ինչ մնում է քո՝ Իրանի դեմ դավադրությանը՝ իբրեւ հերքման խոսք, դրան էլ հավատացող չկա,դու դա էլ կմոռանաս, դու՛, որ քո հայրենիքն ու նրա զավակներին ներքաշեցիր և զոհ դարձրեցիր քո դավադրություններին, դու՛ , որ մոռացար գերիներին, մոռացար ժողովրդիդ տված բոլոր խոստումներդ՝ այս շարքը կարելի է անվերջ թվարկել:
Հ. Գ. Ցավոք շատ մտահոգիչ է կապիտուլյանտ վարչապետի նման հայտարարությունը, նման էժան ու արդարացողի ձեւով հանդես գալը, քանի որ շատ անգամներ արդեն բոլորն են համոզվել. նա հայտարարում է մի բան և անում դրա ճիշտ հակառակը.
. զրոյական կետը,
. Արցախը Հայաստանն է վերջ,
. կապիտուլյանտների նախարարի՝ նոր պատերազմ, նոր տարածքները,
. ռազմաքաղաքական իրադարձություններին զուգահեռ նաև համավարակի դեմ տապալված պայքարը՝ կորոնան ում շուննա՝ արաղ-պինցետով կհանենքը,
. մինչ այսօր շարունակվող ու խորացող ճգնաժամը և այսպես շարունակ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով