Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

 

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տուժել է։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով