Բաքվի բռնապետը որպես «ապացույց» հղում է կատարում ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարարություններին․ Վարդան Ոսկանյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։

«Բաքվի բռնապետը, բարբաջելով Գորիս-Կապան ավտոճանապարհին իր բաշիբոզուկների ներկայության «իրավազորության» մասին, որպես «ապացույց» նաև հղում է կատարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարարություններին և նշում, որ Հայաստանը, իբր, դա ընդունում է։

Ուշագրավ է սակայն, որ նույն բարբաջանքում նա խոսում է նաև ինչ-որ ուրիշի մասին, որը պնդում է, թե Բաքվի բռնապետը խախտել է Հայաստանի սահմանները՝ այդ պնդումները համարելով «ծիծաղելի», քանի որ Հայաստանն ինքը առարկություններ, իբր, չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դատելով Բաքվի բռնապետի հայտարարությունից, միջազգային ասպարեզում կա առնվազն մեկ դերակատար, որը փակ խողովակներով վերջինիս մեղադրում է Գորիս-Կապան ավտոճանապարհին Հայաստանի սահմանը խախտելու մեջ։

Ենթադրաբար, դա պետք է լինի Իրանը»,-գրել է Ոսկանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով