Այսօրվանից ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը.Ռուբեն Հակոբյան

ՖԲ-յան հարգելի օգտատեր

Այսօրվանից ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։Այս մասին  գրառում է արել Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը:

Իմ տեսակետն եմ ներկայացնում հետևյալի մասին.
– որո՞նք էին արցախյան ազատամարտի պարտության հիմնական պատճառները,
– ե՞րբ, ինչու՞ և ինչպե՞ս Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից,
– կարո՞ղ էր, արդյոք, տեղի չունենար 44- օրյա պատերազմը… Եթե այո, ապա ե՞րբ, ովքե՞ր և ինչպե՞ս թշնամուն «հրահանգեցին» վերսկսել պատերազմը,
– բուն պատերազմի ընթացքի, բարձրագույն հրամանատարական կազմի, մասնավորապես, Գերագույն Գլխավոր հրամանատարի գործունեության, վարչապետի տիկնոջ՝ բունկերում հայտնվելու հետևանքների, կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման մասին,
– ե՞րբ, ինչպե՞ս և ովքե՞ր ծնեցին Նիկոլ Փաշինյան երևույթը, կարո՞ղ էր, արդյոք, կանխվեր 2018-ի գարնանը նրա կողմից իշխանության զավթումը։ Եթե այո, ապա…
– և, վերջապես, ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյան երևույթից և կասեցնել պետության ամենօրյա գահավիժումը։
Հեռուստանախագծի թողարկումները կտեղադրվեն իմ ՖԲ-յան էջում՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 22.00-ին։
Ցանկացողները կարող են ամբողջական թողարկումը տարածել՝ առանց իմ համաձայնության։
Բարի դիտում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով