Այսօր լրացավ Երևանի 2803 ամյակը,այսօր պետք է տոն լիներ.Վահան Բաբայան

Այսօր լրացավ Երևանի 2803 ամյակը,այսօր պետք է տոն լիներ:Այս  մասին   գրում  է    Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

Վատ՞էր չէ,որ Երևանը խաղաղ էր,որ մարդիկ տոն էին նշում,որ երիտասարդությունը մասնակցում էր իր սեփական քաղաքի տոնին և անկեղծ ուրախանում էր,վատ՞էր չէ,որ կար տրամադրություն և անկախ դժվարություններից մենք բոլորս միասնական էինք և վստահ,որ հաղթանակած երկրի մայրաքաղաքը պետք է տոնի իր հաղթանակած և վերածնված լինելու տոնը:
Դուք մերժեցիք էս կյանքը,դուք թաղեցիք սերունդների հույսը ու հավատը,դուք ջնջեցիք պատմությունը:
Երևանը դարձավ դագաղների և սև լենթերի քաղաք,Երևանը դարձավ ատելության և սևի ու սպիտակի մայրաքաղաք և արվեց ձեր ձեռքով,դա արվեց այս օրը չնշելու,տոնը վերացնելու,մարդկանց պախարակելու,իրենց արված աշխատանքը սևացնելու համար և շվոնդերների ու շարիկովների ժամանակը ապահովելու համար:
Ցավ և ուրիշ ոչինչ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով