Այն, ինչ ունեցել ենք մինչև 2018 թվականը չունենք այսօր և չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ունենք թրքամետ, հայատյաց, կապիտուլյանտական իշխանություն.Միքայել Գրիգորյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, ինչ ունեցել ենք մինչև 2018 թվականը չունենք այսօր և չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ունենք թրքամետ, հայատյաց, կապիտուլյանտական իշխանություն:Այս  մասին   գրառում է  արել  Միքայել Գրիգորյանը:

 

 

Իսկ ի՞նչ ունեինք մինչև 2018 թվականը և չունենք դրանից հետո կներկայացնեմ ստորև.
1. Ունեինք թշնամուն կզած պահող, հայրենասեր ղեկավար, իսկ հիմա ունենք թշնամու կոշիկ լիզող, թշնամու շահը առաջ տանող թրքամետ ղեկավար։
2. Ունեինք Արցախի ինքնորոշման հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթաց, իսկ հիմա չունենք Արցախի 75%֊ը և բանակցային գործընթաց։
3. Ունեինք մարտունակ բանակ, անվտանգ պահվող սահմաններ, իսկ հիմա չունենք մարտունակ բանակ, չունենք անվտանգ սահմաններ, ավելին՝ թշնամին եկել ու հաստատվել է ՀՀ ինքնիշխան տարածքում։
4. Ունենինք հմուտ բանակցող, հզոր դիվանագետ, հիմա չունենք ո՛չ բանակցող, ո՛չ դիվանագետ։
5. Ունեինք խելացի, բանիմաց, գրագետ, մրցունակ կադրեր, իսկ հիմա չունենք։
6. Ունեինք հայրենասիրական բարձր ոգով դաստիարակվող սերունդ, իսկ 1 տարի առաջ բնաջնջվեց այդ սերունդը։
7. Ունեինք անկախություն, իսկ հիմա չունենք։
8. Ունեինք անհոգ ու երջանիկ կյանք, իսկ հիմա ունենք ամեն րոպեն վտանգված և դժբախտ կյանք։
9. Ունեինք Արցախ, ունեինք Հայաստան, իսկ հիմա…
10. Մինչև 2018 թվականը ունեինք ամեն ինչ, իսկ հիմա` ոչինչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով