Ավտովթար Կոտայքի մարզում․ Հրազդան քաղաքում բախվել են 25-ամյա վարորդների BMW-ները

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս  մասին հայտնում է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են 25-ամյա Միհրան Գևորգյանի վարած BMW մակնիշի 37 CG 068 համարանիշի և 25-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի 99 AX 929 համարանիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին և ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում ու հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով