Այսօր, հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են 25-ամյա Միհրան Գևորգյանի վարած BMW մակնիշի 37 CG 068 համարանիշի և 25-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի 99 AX 929 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին և ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում ու հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։