Ատրճանակից կրակել էր ու հայհոյանքներ հնչեցրել. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում մի տղամարդ անկանոն կրակում է:Այս մասին  տեղեկացնում է  ՀՀ  ոստիկանությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.50-ի սահմաններում շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է մի քաղաքացու դեմքին, հայհոյանքներ հնչեցրել և կրակել ատրճանակից:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով