Աշտարկ-Օշական ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:47-ին: Ավտոմեքենան այրվել է։

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով