Արտաշատի քաղաքապետը հեռացել է պաշտոնից

 

Արտաշատի քաղաքապետ  Կարեն  Բենիամինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վայր է դնում իր լիազորությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում:

Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր՝ մեր սիրելի համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես շարունակելու եմ ողջ ներուժը ծառայեցնել մեր բոլորի սիրելի Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը» , – գրել է Կարեն Բենիամինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով