Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել. Արա Զոհրաբյան

 

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«10-ից ավելի հարցում եմ ներկայացրել Առողջապահության նախարարութանը: Հարցումների մի մասին տվել են «ցրողական» պատասխաններ: Դրան հետագայում կանդրադառնամ:

Ուշագրավ էր 13.10.2021թ. (որը մուտքագրվել էր ԱՆ 14.10.2021թ.) ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի 20․10․2021թ․ պատասխանը:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու համար հարկավոր է լրացուցիչ ժամանակ, ուստի, ելնելով ներկա ծանրաբեռնվածությունից՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեն էլ ասում լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունենք, հետո մի «ցրողական» պատասխան կտանք: Այլ ուղիղ, «ազնիվ» ձևով ասում են՝ ծանրաբեռնված ենք, ձեր հարցերին չենք պատասխանելու:

Առողջապահության նախարարության կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ գլխավոր քարտուղարն է պատասխանատու նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական և անձնակազմի կառավարման համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված տեղեկությունը պետական ….. մարմինների …. պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր հայցադիմում եմ ներկայացրել վարչական դատարան:

Կցում եմ հարցման և «պատասխանի» օրինակները»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով