Արձակուրդից հետո զինվորները հայտարարել են՝ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր

 

ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ  Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով