Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից 55-ամյա տղամարդ է զոհվել

 

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին NEWS.am–ին հայտնել է  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները: Տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով