Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի․ Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին

 

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի ժողովրդավարական» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին: Հաղորդում են «Պատիվ ունեմ» խմբակցության ֆեյսբուքյան էջից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգության, սոցիալական պաշտպանության ապահովմանը, ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ընդդիմադիր գործիչները ընդգծել են, որ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի:

Հաշվի առնելով ՀՀ և ԱՀ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը, կողմերը պայմանավորվել են խորացնել ընդդիմադիր խմբակցությունների միջև առկա համագործակցությունը հերթական ոչ հայանպաստ օրակարգերի և պայմանավորվածությունների խափանման նպատակով:

ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կշարունակեն միջխորհրդարանական և այլ հարթակներում քննարկումները Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման, գերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու, վերջին պատերազմի հետևանքով տուժածների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրներին լուծումներ տալու շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով