Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira, Ford Transit և Lada 21015 մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցիի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վիրավորին օգնության են հասել Մասիսի փրկարարները, իսկ այնուհետև հոսանքասզրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: