Ամերիաբանկի հատուկ առաջարկը նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

 

Ամերիաբանկը Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում բացեց իր նոր`«Հրազդան» մասնաճյուղը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

· Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

· Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

· Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով

· VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

· Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

· Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

· Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են և’ օնլայն, և’ օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող հյուրընկալ անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով