Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին:

ՌԴ-ում ապրող հայերն անդրադարձել են համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ:

Զրույցը հիմնականում ընթացել է հայրենադարձմանն առնչվող հարցերի շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաներին խոստացել է իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրման և կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով