ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 1-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, մշտադիտարկման, վերլուծական և հետազոտական բաժնի պետ Մարինա Սիմոնյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Պաշտպանության բանակում կանանց ներգրավվածության խթանումը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:Այս մասին հայտնում են  Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմից:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառման նպատակն էր քննարկել կանանց զինվորական ծառայության առնչվող հարցերը և նախորոշել պաշտպանության բանակում կանանց զինվորական ծառայության առավել արդյունավետ ուղղությունները, խթանել բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում նրանց մասնակցությունը:

Քննարկման ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչը՝ որպես զեկուցող, ներկայացրել է կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովման ու պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև հանդես եկել կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկություններով, որոնց կիրարկումն էապես կնպաստի ԶՈՒ-ում զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով