ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում․«Հրապարակ»

 

Hraparak.am-ը գրում է․

«Մեր տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում և հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ։ Նույն այդ տեղեկություններով` կան բերման ենթարկված անձինք։

Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, որն այժմ առողջապահության փոխնախարարն է, հաստատեց մեր լուրը ԱԱԾ-ի կողմից գործողություններ անելու վերաբերյալ` նշելով, որ դա վարչապետի հրամանն է։

Ինչ վերաբերում է կեղծ տեղեկանքներ գտնելուն և անձանց բերման ենթարկելուն` ասաց, որ վստահում է իրավապահներին։

 

Նշենք, որ ՀՀ-ում պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսի մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: Եվ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով