73-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

 

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել էր հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Հեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն է ներկայացել գյումրեցի 32-ամյա տղամարդը և տվել բացատրություն, որ հոկտեմբերի 12-ին Արշակունյաց պողոտայի և Վարդանյան փողոցի խաչմերուկում ինքն է իր վարած «Մերսեդես»-ով վրաերթի ենթարկել 73-ամյա կնոջը:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով