Թշնամու ծրագրի առանցքը նիկոլ-էրդողան-ալիև եռյակ-ճարտարապետների դերակատարմամբ՝ Սյունիքով միջանցք ունենալն է.Գևորգ  Գևորգյան

Մեր երկրի քաղաքական և ռազմական իրավիճակը օրեցօր գեներացնում է բազմաթիվ խնդիրներ, որոնք ձեռնտու են այս իշխանությանը, և որոնք վերջինս օգտագործում է թուրք-ադրբեջանական շահը սպասարկելու նպատակով:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը 
Փաստացի՝ քաոտիկ մթնոլորտը և խառնիճաղանջ միջավայրը, այս ապազգայինները դարձրել են իրենց համար գործիքակազմ-միջոց, իրենց առջև դրված պետականակործան ծրագրեը անարգել իրականացնելու համար:

 

Հոկտեմբերին, ադրբեջանա-թուրքական տանդեմը փորձելու է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։ Թշնամու ծրագրի առանցքը նիկոլ-էրդողան-ալիև եռյակ-ճարտարապետների դերակատարմամբ՝ Սյունիքով միջանցք ունենալն է։ Արցախը օկուպացնելուց հետո, հենց սա է թշնամու օրակարգը:
Իսկ մեր ազգին և պետությանը, այս պահին, այս ճակատագրական շրջանում պետք են այնպիսի դիմադրական միավորներ, որոնք այս ապազգայինների հետ ոչ թե կոմպրոմիսային են, այլ անզիջում, աննահանջ և որոնք պատրաստ են ժողովրդին ոտքի հանել միասնական ճակատով, այլ ոչ թե կարապի, գայլաձկան ու խեցգետնի ինքնանպատակ մարտավարությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով